«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին ընդգրկված չէ «Զենիթի» ծրագրերում: Այս մասին հայտնում է Championat-ը:
Աղբյուրը հայտնում է, որ Սանկտ-Պետերբուրգի ակումբը երբեք չի հետաքրքրվել ֆրանսիացի պաշտպանով եւ չի նախատեսում առաջարկ անել նրան:
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ Ումտիտիի ծառայություններով հետաքրքրված է ԱՊԼ-ի 3 ակումբ: