«Սևիլյայի» հարձակվող Յուսեֆ Էն-Նեսերին կարող է կարիերան շարունակել Անգլիայում, գրում է The Sun-ը:
23-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»: Ֆուտբոլիստի պայմանագիրը իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչեւ 2025 թվականի ամառ:
Ավելի վաղ մամուլը Էն-Նեսերիին կապում էին «Վեսթ Հեմի» հետ: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն իր ակտիվում ունի 31 հանդիպում Լա լիգայում, 16 գոլ և 1 գոլային փոխանցում: