ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի վեց ակումբների՝ Սուպերլիգայից դուրս գալու որոշումը:
«Նրանք վերադարձել են, նրանք առաջարկելու բան ունեն ոչ միայն մեր մրցաշարերին, այլ ամբողջ եվրոպական ֆուտբոլին:
Մենք առաջ ենք շարժվում, մենք կրկին միասին ենք և միասին գնում ենք առաջ»,- մեջբերում է Չեֆերինին BBC-ն:
Ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ ակումբները որոշել են լքել Եվրոպայի Սուպերլիգան բրիտանական կառավարության ճնշման ներքո: Մանրամասներն՝ այստեղ։