Հայտնի է այն ակումբների անունները, որոնք համաձայնել են եվրոպական Սուպերլիգայի ստեղծմանը և որոնք հրաժարվել են մասնակցել մրցաշարին։
Ինչպես գրում է The New York Times-ը՝ Սուպերլիգայի մասնակիցների թվում վստահաբար կլինեն այս 12 ակումբները․
«Մանչեսթեր Յունայթեդ»
«Մանչեսթեր Սիթի»
«Լիվերպուլ»
«Արսենալ»
«Չելսի»
«Տոտենհեմ Հոտսպուր»
«Ռեալ»
«Բարսելոնա»
«Ատլետիկո»
«Յուվենտուս»
«Ինտեր»
«Միլան»։
«Երկընտրական սիստեմին» մասնակցելուց հրաժարվել են Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» ու ՊՍԺ-ն։ ՊՍԺ-ի հրաժարվելը պայմանավորված է նրանով, որ ակումբի տնօրեններից մեկն արդեն քաթարական հեռուստաընկերության համար Չեմպիոնների լիգայի հեռարձակման իրավունք է ձեռք բերել։ Սուպերլիգային մասնակցելու դեպքում ՈՒԵՖԱ-ն կարող է ՊՍԺ-ին դուրս թողնել եվրագավաթներից, դրա համար էլ ֆրանսիական ակումբի տերերը չեն ուզում ռիսկի դիմել։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ 20 թիմերը կբաժանվեն երկու խմբի։ Սուպերլիգայի մեկ մրցաշրջանում կանկացվի 18-23 հանդիպում։