Իսպանիայի գավաթի խաղարկությունում հաղթանակից հետո Գրիզմանն անկեղծացել է.
«Դժվար պահեր ունեցել ենք, բայց ես հիմա երջանիկ եմ այստեղ: Ես դա ցույց եմ տալիս իմ արարքներով, ոչ թե խոսքերով: Ես միշտ ցանկանում եմ խաղալ. մասնավորապես՝ կարևոր խաղերում: 10 տարի է, ինչ խաղում եմ Իսպանիայում ու հիմա ցանկանում եմ վայելել գավաթի բերկրանքը:
Այս հաղթանակը մեզ լրացուցիչ վստահություն կտա: 2021-ը լավ ենք սկսել ու ցանկանում ենք հաղթել նաև Լա Լիգայում»,-ասել է ֆրանսիացին:
Հիշեցնենք, որ գավաթային եզրափակչում Գրիզմանը դարձել է գոլի հեղինակ: