«Աթլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը կիսվել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակչի հանդիպման մասին իր կարծիքով:
«Մենք վստահ ենք, որ հասկացել ենք «Ռեալ Սոսյեդադից» պարտության պատճառը (Իսպանիայի գավաթի նախորդ եզրափակչում): Այժմ մենք 90 րոպե ունենք մի հիանալի թիմի դեմ, որը սովոր է հաղթել եզրափակիչ փուլում, բայց դա չի նշանակում, որ պեքտ չէ մտածել այն մասին, որ մենք պետք է գավաթը բերենք Բիլբաո:
Մենք պետք է խաղանք, վայելենք ու տառապենք, քանի որ առանց տառապելու անհնար է հաղթել «Բարսելոնային»», — մեջբերում է Մարսելինոյին Marca-ն:
Իսպանիայի գավաթի եզրափակիչը կկայանա այսօր՝ ապրիլի 17-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։30-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Աթլետիկի» հաղթանակը գնահատում է 6,00 գործակցով, ոչ ոքին՝ 4,65, իսկ «Բարսելոնայի» հաղթանակը՝ 1,55։