Մադրիդի «Ռեալի» և «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը կիսվել է «Չելսիի» հարձակվող Տիմո Վերների մասին իր կարծիքով:
«Ես միշտ խաղադաշտ դուրս կբերեի Զիեշին, նա ամենալավն է: Նա պայքարում է, ընկնում, ինչպես Մաունթը: Ահա թե ինչ է պետք Ժիրուին:
Վերները անհավանական արագ է, և դա կարող է օգտակար լինել պաշտպանությունից դուրս գալիս, երբ քեզ վրա ճնշում են գործադրում, բայց նա պարզապես իջեցնում է գլուխը և վազում առաջ:
Վերները կույր նժույգ է, ինչը նա արդեն ապացուցել է Գերմանիայում», — վան դեր Վարտի խոսքերն է մեջբերում Ziggo Sport-ը։