«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը ակումբային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ կիսապաշտպան Դանիել Ջեյմսը լիովին վերականգնվել է, իսկ հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է բաց թողնել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը «Գրանադայի» հետ:
Նշվում է նաև, որ դեղին քարտերի պատճառով իսպանական թիմի հետ պատասխան հանդիպումը բաց կթողնեն Հարի Մագուայրը, Լյուկ Շոուն և Սքոթ ՄաքԹոմինեյը:
ՄՅՈՒ-«Գրանադա» հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: Առաջին խաղում անգլիական թիմը հաղթել էր 2:0 հաշվով: