«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը գոլի հեղինակ դարձավ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի՝ «Գրանադայի» դեմ խաղում, կրկնեց «կարմիր սատանաների» նախկին խաղացող Բոբի Չառլթոնի նվաճումը։
Ռեշֆորդը ՄՅՈՒ-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում եվրագավաթներում 8 գոլ է խփել։ Վերջին անգամ անգլիացիների ֆուտբոլիստների շրջանում Եվրոպայում, բացառությամբ որակավորման փուլերը, ՄՅՈՒ-ի կազմում այդքան գոլ խփել էր հենց Չառլթոնը՝ 1964/1965 մրցաշրջանում։ Այս մասին հաղորդում է Opta-ն։
23-ամյա Ռեշֆորդը եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանում 6 գոլ խփել է Չեմպիոնների լիգայում, 2-ը՝ Եվրոպա լիգայում։