Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը խփել է Չեմպիոնների լիգայում իր 48-րդ գոլը: Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը գերմանացին ՉԼ-ի քառորդ եզրափակչի առաջին խաղում գրավեց ՊՍԺ-ի դարպասը:
Եվրոպական ամենահեղինակավոր մրցաշարի խաղերում խփած գոլերի քանակով, Մյուլլերը հավասարվել է Անդրեյ Շևչենկոյին և Զլատան Իբրահիմովիչին:
Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում նրանցից յոթ ավելի արդյունավետ խաղացող կա՝ Կրիշտիանու Ռոնալդուն (134), Լիոնել Մեսսին (120), Ռոբերտ Լեւանդովսկին (73), Ռաուլը (71), Քարիմ Բենզեման (70), Ռուդ վան Նիստելռոյը (56) և Թիերի Անրին (50):