Վարդան Մինասյանը, ով այժմ գլխավորում է ղազախական «Տարազը», Vesti.kz-ի հետ հարցազրույցի ժամանակ խոսել է Ղազախստանի առաջնությունում ԵԱՏՄ երկրների քաղաքացիների՝ լեգիոներ չհամարվելու մասին։
«Կարծում եմ, որ օտարերկրացիները պետք է ուժեղ լինեն, նրանք պետք է բարձրացնեն տեղական ֆուտբոլի մակարդակը և օրինակ հանդիսանան երիտասարդ խաղացողների համար:
Բայց երբ լեգիոներներ են վերցնում պարզապես վերցնելու համար, դրա փոխարեն կարող են խաղացնել իրենց երիտասարդ խաղացողներին»,- ասել է Մինասյանը։
Ավելի վաղ հայ մասնագետը խոսել էր իր թիմի հավանական նոր համալրումների մասին։ Մանրամասներն՝ այստեղ։
Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացի համարվող ֆուտբոլիստները Ղազախստանում (նաև Ռուսաստանում) լեգիոներ չեն համարվում։