Vesti.kz-ը կազմել է Ղազախստանի առաջնության երրորդ տուրի խորհրդանշական հավաքականը, ըստ որի՝ տուրի լավագույն մարզիչ է ճանաչվել Վարդան Մինասյանը։
Հիշեցնենք, որ Ղազախստանի առաջնության վերջին տուրում «Տարազը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Կայրաթի» հետ (2: 2): Մինասյանի թիմը դեռ պարտություն չի կրել այս մրցաշրջանում ՝ երեք խաղից հետո վաստակելով հինգ միավոր: