«Տարազի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Vesti.kz-ի թղթակցին տված հարցազրույցում ասել է, որ մոտ ժամանակներս թիմը կհամալրվի նոր հարձակվողով: Բացի այդ, ակումբը մտադիր է պայմանագիր կնքել ղազախստանցի ֆուտբոլիստներից մեկի հետ:
«Մենք կունենանք ևս մեկ հարձակվող: Ես չգիտեմ այլ թիմերի մասին, բայց մենք ունենք ընդամենը չորս օտարերկրացի և ամենից շատ հույսը դնում ենք տեղի խաղացողների վրա: Մենք փնտրում էինք լավ, որակյալ հարձակվող, Աստված տա, կարծես թե գտել ենք, հիմա նա կմիանա թիմին: Մենք նաև, հավանաբար, կվերցնենք տեղացի ևս մեկ ֆուտբոլիստի», — նշել է հայ մասնագետը:
Հիշեցնենք, որ Ղազախստանի առաջնության վերջին տուրում «Տարազը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Կայրաթի» հետ (2: 2): Մինասյանի թիմը դեռ պարտություն չի կրել այս մրցաշրջանում ՝ երեք խաղից հետո վաստակելով հինգ միավոր: