«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ֆաբիո Կանավարոն մեկնաբանել է թուրինյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Անդրեա Պիրլոյի հնարավոր հեռացումը:
«Պետք է հանգիստ լինել։ Երբ «Յուվենտուսը» ընտրեց Պիրլոյին, ակումբը շատ լավ գիտեր, որ Անդրեան փորձ չունի:
Տրամաբանական է, որ նրան ժամանակ է պետք՝ ընտելանալու համար: Պիրլոն արդեն շատ հրաշալի բաներ է արել, նա սկսել է առաջ տանել երիտասարդ ֆուտբոլիստներին, նա ղեկավարում է հանդերձարանը, որտեղ խաղացողներ կան, ովքեր իրենց կյանքում արդեն շատ բաներ են տեսել:
«Յուվենտուսը» կրկնակի կսխալվի, եթե հիմա որոշի հեռացնել Պիրլոյին», — մեջբերում է Կանավարոյին Football Italia-ն: