Մերձմոսկվայի «Զնամյա Տրուդա» ակումբի երիտասարդական թիմում երեկ՝ ապրիլի 4-ին, ողբերգական դեպք է գրանցվել. 18-ամյա խաղացող Նիկիտա Սիդիրովը խաղի ժամանակ իրեն վատ է զգացել ու հանկարծամահ եղել:
Ռուսական ակումբից արդեն հաստատել են այս լուրն ու ներկայացրել մահվան նախնական վարկածը.
«Այո, դա ճիշտ է: Նախնական վարկածով նրա մոտ ախտորոշվել է ուղեղային անևրիզմայի պատռվածք»,- ասել է ակումբի ներկայացուցիչը:
Նշենք՝ հուլիսին «Զնամյա Տրուդայի» մարզումներից մեկի ժամանակ մեկ այլ միջադեպ էր գրանցվել: Երիտասարդ դարպասպահ Իվան Զաբորովսկին կայծակի հարված էր ստացել ու հայտնվել վերակենդանացման բաժանմունքում: Բարեբախտաբար, մի քանի օր անց նա դուրս էր գրվել հիվանդանոցից: