«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հեռացվել է Ա Սերիայի 29-րդ տուրի՝ «Ջենոայի» հետ խաղում:
37-ամյա ֆրանսիացին ուղիղ կարմիր քարտ է ստացել պաշտպան Դավիդ Ձապակոստայի նկատմամբ կոպիտ խախտման համար:
Վերջին անգամ Ռիբերին կարմիր քարտ էր ստացել ավելի քան 9 տարի առաջ՝ 2011 թվականի դեկտեմբերին՝ «Բավարիայի» կազմում:
«Ջենոա»-«Ֆիորենտինա» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: