UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը նշել է, թե ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստ.
«Ինձ համար բոլոր ժամանակների լավագույն խաղացողը Կրիշտիանու Ռոնալդուն է: Այս տղան դեռ 2004-ին ԵԱ եզրափակչում էր, երբ Պորտուգալիան պարտվեց Հունաստանին: Այս տարի նա Ա Սերիայի ռմբարկուների ցուցակում դոմինանտ է: Նույն մակարդակով նա խաղում էր 16 տարեկանում»,-ասել է Նուրմագոմեդովը: