«Նապոլիի» հարձակվող Լորնեսո Ինսինյեն ճանաչվել է մարտ ամսվա Ա սերիայի լավագույն խաղացող, հայտնում է Իտալիայի առաջնության պաշտոնական կայքը:
29-ամյա իտալացին մարտ ամսվա ընթացքում 4 հանդիպում է անցկացրել Իտալիայի առաջնությունում: Նրա հաշվին այդ խաղերում 3 գոլ է և 1 գոլային փոխանցում: Այս մրցաշրջանում հարձակվողը դարձավ նեապոլիտանացիների առաջին խաղացողը, ով ստացել է այս մրցանակը:
2020/2021 մրցաշրջանում Ինսինյեն «Նապոլիի» կազմում բոլոր մրցաշարերի 37 խաղերում խփել է 13 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում: