«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է հարձակվող Սերխիո Ագուերոյի՝ մրցաշրջանի ավարտին թիմից հետանալու որոշումը։
«Առջևում դեռ երկու ամիս ունենք միասին աշխատելու համար։ Մարզումներին Սերխիոն հիանալի տեսք ունի։ Ագուերոն անփոխարինելի է մեր թիմի համար։
Իհարկե, տեսականորեն կարող ենք նրան փոխարինել, բայց նա 360 խաղ է անցկացրել «Սիթիում», խփել ավելի քան 250 գոլ, շատ տիտղոսներ նվաճել։
Նա լեգենդ է, մեր ակումբի երկար տարիների լավագույն հարձակվողը։ Նա անփոխարինելի է մեր սրտերի, երկրպագուների, խաղացողների ու մարզիչների համար։ Վստահ եմ, որ Սերխիոն դեռ 3-5 տարի ի զորու է բարձր մակարդակով խաղալ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։