Իտալական ֆուտբոլի լեգենդ Դինո Ձոֆը կիսվել է Ա Սերիայի այս մրցաշրջանում «Յուվենտուսի» վերաբերյալ իր կարծիքով:
«Իմ կարծիքով, «Յուվենտուսի»՝ տասներորդ անընդմեջ սկուդետոն նվաճելու հնարավորությունները փոքր են: Դժվար թե նրանք կարողանան հետ գերազանցել այն տարբերությունը, որն այս պահին ունի Ինտերը: Հարկ է նշել, որ Միլանի երկու ակումբներին հաջողվում է շատ լավ տեմպ պահպանել:
Այնուամենայնիվ, ես գրեթե կասկած չունեմ, որ թուրինցիները խաղալու են Չեմպիոնների լիգայում: Մրցաշրջանի ավարտին նրանք կհայտնվեն Իտալիայի առաջնության լավագույն քառյակում», — մեջբերում է Ձոֆին Calciomercato-ն:
Ի դեպ, այժմ Անդրեա Պիրլոյի թիմը Ա Սերիայի աղյուսակում երրորդ տեղում է՝ պահեստային խաղ ունենալով իր ակտիվում: