Մարտի 30-ին Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները կայացան նաև B խմբում: Իտալիայի հավաքականը 4:0 հաշվով հաղթեց Սլովենիայի ընտրանուն, իսկ Իսպանիան հաղթեց Չեխիային՝ 2:0
Հաղթանակները իսպանացիներին ու իտալացիներին դուրս բերեցին Եվրոպայի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ: Իսպանիան խմբում 7 միավորով զբաղեցրել է առաջին տեղը, Իտալիան(5)՝ երկրորդ: Չեխիան ունի 2 միավոր և 3-րդ տեղում է, իսկ Սլովենիան դարձավ քառյակը եզրափակողը՝ 1 միավոր:
Հիշեցնենք, որ A խմբից Գերմանիայի և Նիդերլանդների հավաքականները ևս դուրս են եկել Եվրոպայի երիտասարդական (մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների) առաջնության քառորդ եզրափակիչ: