Գերմանիայի և Նիդերլանդների հավաքականները դուրս եկան Եվրոպայի երիտասարդական (մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների) առաջնության քառորդ եզրափակիչ:
Գերմանիայի հավաքականը A խմբի վերջին երրորդ տուրում ոչ-ոքի խաղաց Ռումինիայի ընտրանու հետ ՝ 0: 0: Այս քառյակի մեկ այլ հանդիպմանը Նիդերլանդների հավաքականը 6:1 հաշվով հաղթեց Հունգարիայի ընտրանուն:
Նիդերլանդների, Գերմանիայի և Ռումինիայի հավաքականները վաստակեցին հինգական միավոր, սակայնլրացուցիչ ցուցանիշներով գրավեցին առաջին տեղը գրավեցին նիդերլանդացիները, երկրորդը գերմանացիներն են, երրորդը՝ ռումինացիները: Հունգարիայի հավաքականը պարտվեց բոլոր երեք խաղերում և ավարտեց մրցաշարը չորրորդ տեղում: