«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Լեհաստանի հավաքականի ճամբարում վնասվածք է ստացել։ Այս մասին հաղորդում է մյունխենյան ակումբի թվիթերյան էջը։
Հարձակվողը հաստատել է, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Անդորրայի դեմ խաղում ծնկի կապանների վնասվածք է ստացել։ Այդ խաղում նա գոլի հեղինակ էր դարձել։
Մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը հաղորդում է նաև, որ Լևանդովսկին մոտ 4 շաբաթ բաց կթողնի այդ վնասվածքի պատճառով։
Այդ կերպ, 32-ամյա հարձակվողը չի կարողանա մասնակցել ՉԼ քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի դեմ խաղերին։