Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն չի բացառել հնարավորությունը, որ թիմի հարձակվող Հարի Քեյնը բաց կթողնի ԵՎՐՈ-2020-ը։
«Մենք փորձում ենք մեր ուժերի ներածին չափով։ Նորություն Հարիի մասին մենք չունենք։ Եթե դուք պատրաստվում եք ամեն անգամ այս հարցը տալ ինձ, ապա պատասխանը նույնն է լինելու։
Մենք ենթադրում ենք, որ նա կվերականգնվի մինչև ապրիլ, մինչև մայիս կամ էլ մինչև մյուս մրցաշրջանի մեկնարկը։ Ես չգիտեմ»,-Մոուրինյուի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը օրեր առաջ ենթարկվել է ձախ ազդրի հետին մկանի վիրահատության։