Բասկետբոլի VBET Եվրասիական լիգան ավարտվել է «Ալ Ռիադիի» հաղթանակով: Այս մասին հայտնում է բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Նախկին «Միկա» մարզահամալիրում կայացած եզրափակչում լիբանանյան ակումբը 76։75 հաշվով առավելության է հասել «Վահագնի Սիթիի» նկատմամբ և նվաճել չեմպիոնի կոչումը։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Թադե Քեշիշյանը, որը «Վահագնի Սիթիի» կազմում վաստակել է 20 միավոր։
Հայտնի են դարձել նաև VBET Եվրասիական լիգայի լավագույնները՝
Լավագույն պաշտպան՝ Ջորդան Ուաթսոն («Դվին»)
Լավագույն խաղարկող՝ Ալի Մանսուր («Ալ Ռիադի»)
Լավագույն հարձակվող՝ Դարիուս Կլարկ («Վահագնի Սիթի»)
Լավագույն ծանր հարձակվող՝ Հայկ Գյոկչյան («Ալ Ռիադի»)
Լավագույն կենտրոնական՝ Թրավլ Ջոնս («Վահագնի Սիթի»)
MVP-ն բաժին է հասել Ամիր Սաուդին՝ «Ալ Ռիադի» ակումբից:
Հիշեցնենք, որ Եվրասիական լիգային մասնակցում էին 5 թիմեր Հայաստանից, Ռուսաստանից ու Լիբանանից:
Համավարակի պատճառով մրցաշարում իրենց մասնակցությունը չունեցան Բելառուսի, Իրանի և Ղազախստանի թիմերը: