La Gazzetta dello Sport-ի համաձայն՝ ամռանը «Միլանի» տրանսֆերային բյուջեն կարող է կազմել 100 միլիոն եվրո:
Հունվարին միլանյան ակումբը գումար էր խնայում, չնայած որ թիմը միջոցներ ուներ նոր ֆուտբոլիստներ գնելու համար: Բացի այդ, այս մրցաշրջանի ավարտին Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը կբարձրացնի ակումբի բյուջեն:
Հաղորդվում է, որ «Միլանը» պատրաստվում է այդ գումարի մի մասը օգտագործել «Չելսիից» Ֆիկայո Տոմորիին իրավունքները գնելու համար:
«Ռոսոներիների» տրանսֆերային ցուցակում ընդգրկված են նաեւ Նիկոլա Վլաշիչը՝ ԲԿՄԱ-ից և Դուշան Վլահովիչը՝ «Ֆիորենտինայից»: