Շաբաթ օրը ՝ մարտի 27-ին, տեղի ունեցավ Եվրոպայի երիտասարդական առաջնության Գերմանիա- Նիդերլանդներ խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումը: A խմբի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Հաշիվը բացեց 48-րդ րոպեին Նիդերլանդների հավաքականի հարձակվող Ջասթին Կլյուվերտը: Հանդիպման ավարտին Գերմանիան ոչ-ոքի կորզեց, գոլի հեղինակ դարձավ Լուկաս Նմեչան:
Գերմանիան երկու խաղից հետո 4 միավորով առաջատարն է A խմբում: Երկրորդ տեղում գտնվող Ռումինիան նույնքան ունի: Նիդերլանդներն ունի երկու միավոր, Հունգարիան ՝ զրո:
Իսկ ահա Իսպանիան և Իտալիան գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին B խմբի խաղում։ Նույն խմբի մյուս խաղում ևս ոչ-ոքի գրանցվեց․ Սլովենիա-Չեխիա՝ 1-1։ Իսպանացիները գլխավորում են B խմբի մրցաշարային աղյուսակը՝ իրենց ակտիվում ունենալով 4 միավոր։ Չեխիան և Իտալիան ունեն 2-ական, Սլովենիան՝ 1 միավոր։
Հունգարիա-Ռումինիա 1-2
Գերմանիա-Նիդերլանդներ 1-1
Իսպանիա-Իտալիա 0-0
Սլովենիա-Չեխիա 1-1