Պորտուգալիայի հավաքականի հարձավող Կրիշտիանու Ռոնալդու ավագի թևկապը նետել է խոտածածկին այն բանից հետո, երբ մրցավարը չի արձանագրել իր խփած մաքուր գոլը ավելացված երկրորդ րոպեին:
Ռոնալդուն տուգանայինի մատույցներից կատարած հարվածով փորձել է գրավել մրցակցի դարպասը, Սերբիայի հավաքականի պաշտպաններից մեկը հրաշքով գնդակը դուրս է բերել դարպասից: Պորտուգալացի ֆուտբոլիստները փորձել են մրցավարին բացատրել, որ գնդակը հատել է դարպասային գիծը, սակայն վերջինս գոլը չի արձանագրել: Մրցավարի որոշումը բուռն կերպով վիճարկելու համար Ռոնալդուն դեղին քարտ է ստացել, և, չկարողանալով զսպել զայրույթը, ավագի թևկապը նետել է խոտածածկին:
Հիշեցնենք՝ խաղը ավարտվել է 2-2 հաշվով:
Cristiano Ronaldo walked off the pitch before the final whistle at the end of the Serbia-Portugal game, and threw his captain's armband in frustration. pic.twitter.com/I2i9uwkPhM
— ESPN FC (@ESPNFC) March 27, 2021