Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Թիերի Անրին որոշել է փակել իր բոլոր էջերը սոցիալական ցանցերում, քանի դեռ հարթակները չեն լուծի վիրավորանքների խնդիրը:
«Վաղն առավոտից ես դուրս եմ գալու սոցիալական կայքերից այնքան ժամանակով, քանի դեռ իշխող մարդիկ չեն կարգավորում իրենց ծրագրերը նույն էներգիայով և կոշտությամբ, որով այժմ գործում են հեղինակային իրավունքի խախտման դեպքում:
Ռասիզմի, բռնության և հոգեբանական վիրավորանքների մեծ քանակությունը չափազանց թունավոր է անտեսելու համար: Պետք է լինի որոշակի պատասխանատվություն: Չափազանց հեշտ է ստեղծել օգտահաշիվ և օգտագործել այն վախեցնելու և ահաբեկելու համար առանց հետևանքների՝ պահպանելով անանունությունը:
Քանի դեռ դա չի փոխվել, ես փակելու եմ իմ օգտահաշիվները բոլոր սոցիալական հարթակներում: Հուսով եմ, որ դա շուտով կկարգավորվի», — գրել է 1998 թվականի աշխարհի չեմպիոնը իր թվիթերում: