Ֆրանսիացի Ստեֆանի Ֆրապպորտը և ուկրաինացի Եկատերինա Մոնցուլը կդառնան առաջին կին մրցավարները, որոնք կսպասարկեն Քաթարում կայանալիք աշխարհի 2022 թվականի ատաջնության ընտրական փուլի հանդիպումները:
Այս մասին հաղորդվում է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (FIFA) պաշտոնական կայքում:
Նշվում է, որ ֆրանսիացի մրցավարը սպասարկելու է մարտի 27-ին Ամստերդամում Նիդերլանդներ — Լատվիա խաղը, իսկ հաջորդ օրը ուկրաինուհի Եկատերինա Մոնցուլը կլինի Ավստրիայի և Ֆարերյան կղզիների հանդիպման մրցավարը: Խաղը տեղի կունենա Վիեննայում: