Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին մեկնաբանել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի 1-ին տուրի՝ Լեհաստանի դեմ հանդիպումը (3-3):
«Բաց թողած երկու գոլից հետո կարողացանք լուրջ ճնշում գործադրել մրցակցի վրա, բայց վերջում ևս մեկ սխալ թույլ տվեցիք։ Ողջ շաբաթ ես խաղացողներիս ներշնչում էի, որ մի բան կա, որի վրա պիտի հատուկ ուշադրություն դարձնել, մենք չենք կարող սխալվել Լևանդովսկիի դեմ։
Անկեղծ ասած, խաղից առաջ կհամաձայնեի ոչ-ոքիին, բայց պահեստայինների նստարանից խաղին հետևելուց հետ կասեմ, որ ինձ բարկացնում է այն, որ մենք չհաղթեցինք։
Բայց պիտի խոստովանենք, որ Լեհաստանն այլ մակարդակի վրա է գտնվում։ Կարևորն այն է, որ մենք ամուր կանգնեցինք մեր ոտքերի վրա ու մեր իրական սպասելիքներն ինքներս մեզնից արդարացրինք»,-Ռոսիի խոսքերն է փոխանցում UEFA-ի կայքը։