«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը հայտնել է, որ «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Չավին իր համար օրինակ է:
«Իմ կուռքը միշտ եղել է Չավին «Բարսելոնայից»: Նա չափսերով մեծ չէր, բայց խաղում էր իր խելքի, տեխնիկայի ու փոխանցումների օգնությամբ: Նա ինձ վրա մեծ տպավորություն էր թողել ու ես ուզում էի հենց այդպես խաղալ»,-Կիմիխի խոսքերն է փոխանցում Goal-ը: