«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի հեռանա թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Պորտուգալացու պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի ամառը, և ֆուտբոլիստը ցանկանում է ավարտին հասցնել պայմանագիրը:
Marca-ն հայտնում է, որ մայիսին Ռոանդլուն կդիմի «Յուվենտուսի» ղեկավարությանը: Նա ակումբից մտադիր է պահանջել ուժեղացնել կազմն ամռանը, որպեսզի թիմն ավելի մրցունակ դառնա:
Ռոնալդուն 2018 թվականից է հանդես գալիս «Յուվենտուսի» կազմում: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն Ա Սերիայի 23 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 23 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: