Մադրիդի «Ռեալն» իմաստ չի տեսնում հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին 3 տարի անց վերադարձնելու, հայտնում է COPE-ը:
«Ռեալի» ղեկավարությունը հիանալի հիշողություններ ունի Կրիշտիանուի հետ կապված, բայց ակումբը կենտրոնացած է այնպիսի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու վրա, որն ապագայոմ աստղ կդառնա, քանի որ ակումբը մտադիր չէ վերադառնալ անցյալ:
Հաղորդվում էր, որ «Ռեալը» պատրաստ է 36-ամյա հարձակվողին միայն խորհրդանշական որոշակի գումար առաջարկել՝ ֆինանսական ճգնաժամի պատճառով: Ընդ որում,նշվում էր,որ «Ռեալը» ցանկանում է գործարքում ներառել նաև Իսկոյին:
Ռոնալդուն 2009-ից 2018 թվականներին է պաշտպանել «Ռեալի» գույները: «Սերուցքայինների» հետ նա 15 տիտղոս է նվաճել: Լինելով «Ռեալի» ֆուտբոլիստ՝ Կրիշտիանուն 4 անգամ արժանացել է «Ոսկե Գնդակին»:
Ռոնալդուի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: Ընթացիկ մրցաշրջանում նա Ա Սերիայի 24 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 23 գոլի հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն կվերադառնա, եթե «Ռեալից» հրավեր ստանա, քանի որ իրեն լավ չի զգում թուրինյան ակումբում: