«Միլանը» կիրակի օրը արտագնա 12-րդ հաղթանակը տարավ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում: Հիշեցնենք, որ «ռոսոներիները» 3:2 հաշվով առավելության հասան «Ֆիորենտինայի» նկատմամբ:
Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում մրցակցի դաշտում հաղթած 12 հանդիպումները Միլանի ակումբային ռեկորդի կրկնությունն են: Նախկինում նրանց դա հաջողվել էր անել միայն 2004/05 և 2011/12 մրցաշրջաններում:
Ռեկորդը թարմացնելու համար Ստեֆանո Պիոլիի թիմին հարկավոր է հաղթանակ տանի«Պարմայի», «Լացիոյի», «Յուվենտուսի», «Տորինոյի» կամ «Ատալանտայի» նկատմամբ առաջիկա խաղերում: