«Շախտյորի» տնօրենի օգնական Կառլո Նիկոլինին հայտնել է, որ ուկրանական ակումբը մերժել է Մյունխենի «Բավարիայի» առաջարկը՝ պաշտպան Դոդոյի տրանսֆերի շուրջ։
«Մենք մինչև 22 տարեկան 7 ֆուտբոլիստ ունենք, որոնք կարող են խաղալ ցանկացած թիմում։ Օրինակ, Դոդոյին շատ ակումբներ են հետևում։ Իտալիայում նրա համար 4 մլն եվրո են առաջարկում այն դեպքում, որ մենք մերժել ենք «Բավարիայի»՝ 25 մլն եվրո կազմող առաջարկը»,- Նիկոլինիի խոսքերն է փոխանցում լրագրող Նիկոլո Սկիրայի պաշտոնական կայքը։
Հաղորդվում է, որ Դոդոն կարիերան կարող է շարունակել Ֆրանսիայում կամ Գերմանիայում։ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հետաքրքրվել է 22-ամյա բրազիլացու ծառայություններով։ Հաղորդվում էր, որ դոնեցկյան ակումբը պատրաստ կլինի բաժանվել ֆուտբոլիստից 30 մկն եվրոյի դիմաց։
Դոդոն «Շախտյոր» է տեղափոխվել բրազիլական «Կորիտիբայից» 2018 թվականի հունվարին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը դոնեցկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։