«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմի կիսապաշտպան Էդեն Ազարի ապաքինման պլանների մասին։ «Սելտայի» դեմ խաղի նախախաղային ասուլիսում Զիդանը վստահեցրել է, որ վիրահատությունը նրանց պլաններում չկա։
«Մենք ուզում ենք, որ նա լավ վերականգնվի, դա ամենակարևորն է։ Նա չի վիրահատվի, պլանն այլ է։
Մենք աշխատում ենք դրա վրա։ Մենք ուզում ենք, որ նա վերադառնա ամբողջությամբ ապաքինված»,-Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականի բժշկական անձնակազմը ցանկություն էր հայտնել, որ Ազարը վիրահատվի, մինչդեռ «Ռեալում» այդ որոշմանը դեմ էին։