Ղազախստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղում «Կայսարը» խաղում էր Ալմաթիի «Կայրաթի» հետ։
Առաջի խաղակեսում Վագներ Լավը ցույց տվեց իր վարպետությունը՝ առաջ մղելով հաշվի մեջ գործող չեմպիոնին, իսկ ընդմիջումից հետո աչքի ընկավ նախ Կամո Հովհաննիսկանը, իսկ հանդիպման վերջակետը դրեց Դանիյար Ուսենովը՝ 3: 0:
«Կայսարի» նորեկ Գեղամ Կադիմյանը ևս մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով 53-րդ րոպեին:
Այսպիսով, «Կայրաթը» վաստակեց վեց միավոր և դուրս եկավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։