ՌՊԼ 23-րդ տուրում Մոսկվայի «Դինամոն» արտագնա խաղում 3:2 հաշվով հաղթեց «Կրասնոդարին»:
Հատկանշական է, որ հոյւրերը հաղթեցին 0:2 հաշվով պարտվելուց հետո: 18-րդ րոպեից տանտերերը խաղը շարունակեցին 10 հոգով:
58-րդ րոպեին մոսկովյան թիմը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 66-րդ րոպեին Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի փոխանցումից հետո Կոնստանտին Տյուկավինը հավասարեցրեց հաշիվը, իսկ 14 րոպե անց 18-ամյա ֆուտբոլիստը խփեց նաև հաղթական գոլը:
Այս խաղից հետո «Դինամոն» 39 միավորով 5-րդն է: