«Բարսելոնայի» նոր նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ կանի հնարավորը հարձակվող Լիոնել Մեսսիին թիմում պահելու համար:
«Ես կփորձեմ համոզել Լեոյին մնալ: Ես կանեմ այն, ինչ կկարողանամ. ․ենք կհամոզենք նրան, քանի որ նա պատմության լավագույն խաղացողն է: Ես սիրում եմ Լեոյին, ինչպես նրան սիրում է մնացած Բարսելոնան:
Եթե շտկենք ֆինանսական իրավիճակը, կարող ենք կրկին հավակնել Չեմպիոնների լիգայի հաղթանակին:
Այս մրցաշրջանում մենք դեռ կարող ենք հաղթել Լա Լիգան և Իսպանիայի գավաթը: Կումանի օրոք թիմը մեկ քայլ առաջ կատարեց, մենք վերադարձանք հաղթանակների», — Լապորտեին է մեջբերում ESPN- ն: