Ավարտվեց VBET Հայաստանի կանանց կանոնավոր առաջնության վեցերորդ շրջանը, որից հետո կմեկնարկեն փլեյ-օֆֆ փուլի խաղերը: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Փլեյ-օֆից առաջ «Լես Ֆոքսես» միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
1–ին հորիզոնականում գտնվող «Լես Ֆոքսեսը» ուժերը կչափի 4–րդ տեղում գտնվող «Էրեբունիի» հետ, իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցրած «Երևան Բասկետը» կմրցի 3–րդ տեղում գտնվող «Հատիսի» դեմ։
VBET Հայաստանի կանանց առաջնության փլեյ-օֆֆ փուլի խաղերը կլինեն մինչև 2 հաղթանակ։