Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլին ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի կազմած հայտացուցակում տեղ է գտել նաև «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։
Երևանյան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ֆուտբոլիստը կիսվել է առաջին տպավորություններով․
«Իմ երազանքներից մեկն է խաղալ ազգային հավաքականում։ Անչափ ուրախալի է, որ նման բարձր մակարդակի ֆուտբոլիստների հետ մարզվելու և խաղալու հնարավորություն եմ ունենալու։
Ազգային հավաքական հրավերս անսպասելի էր, ինձ զանգահարեց ընկերներիցս մեկը, որն արդեն տեսել էր հրապարակված հայտացուցակը և շնորհավորեց ինձ։ Շատ ուրախ եմ, կփորձեմ արդարացնել սպասելիքները»,-ասել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Կապառոսի հրապարակած ցուցակում կա 4 նոր ֆուտբոլիստ: