«Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յոսիպ Բրեկալոն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել մեկ այլ առաջնություն:
Ըստ TMW պորտալի՝ 22-ամյա խորվաթ վինգերի նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում «Ատալանտան» ու «Նապոլին»: Իտալական երկու ակումբներն էլ ակնկալում են գնել Բրեկալոյի տրանսֆերն այս ամառ, որն ավարտվում է 2023 թվականին, մոտ 20 միլիոն եվրոյի չափով:
Հիշեցնենք, որ Յոսիպը «գայլերի» կազմում խաղում է 2016 թվականից և արդեն 120 հանդիպում է անցկացրել Բունդեսլիգայում, որոնցում դարձել է 15 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: