«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլները Պրեմիեր լիգայում 158-րդ անգամ փոխարինման դուրս եկավ:
Դա տեղի ունեցավ երկուշաբթի օրը «Վուլվերհեմփթոնի» հետ արտագնա խաղում (1: 0): 35-ամյա անգլիացին խաղադաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսի միջնամասում:
Միլներն այդ ցուցանիշով հասավ մրցաշարի ռեկորդակիր Պետեր Կրաուչին:
Այս մրցաշրջանում Միլները բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։