Ա Սերիայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել էր «Վեսթ Հեմին» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 1-0 հաշվով։
Հանդիպման միակ գնդակը 53-րդ րոպեին սեփական դարպասն ուղարկեց Դոուսոնը՝ հաղթանակ բերելով «կարմիր սատանաներին»։
Մանկունիանցիները միավորները հասցրին 57-ի ու ժամեր անց վերադարձան երկրորդ հորիզոնական։ «Վեսթ Հեմը» 5-րդ տեղում է ու մի խաղ պակաս է անցկացրել։