Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ծավալուն հարցազրույց է տվել Levitov Chess-ին:
«Շատ ուրախ եմ, որ 2020 թվականից Մագնուս Կարլսնի կազմակերպած բոլոր առցանց մրցաշարերը կայանում են, բայց դրանցում ընտրություն պետք է կատարվի: Բոլոր մասնակիցները ֆինանսապես ապահովված մարդիկ են: Ցավալի է, որ հնարավորություն չի տրվում գումար վաստակել ավելի ցածր վարկանիշ ունեցող շախմատիստներին: Սա շատ ցավոտ թեմա է: Օրինակ, Հայաստանի հավաքականի շախմատիստներն իսկապես մեծ գումարներ չեն վաստակում: Պարզապես չեմ կարող ասել, տղաներ, վերցրեք այս գումարը, ապրեք ու ուրախացեք: Բայց կարծում եմ, որ եթե իսկապես ուզում ենք շախմատային ընտանիք ունենալ, շախմատին պրոֆեսիոնալ մոտենալ, ուրեմն հատկապես նման խաղացողների մասին պետք է մտածենք, որոնք չեն ընդգրկված լավագույն տասնյակում: Վստահ եմ, որ Կարլսենն ինքն էլ դա հասկանում է, ու մրցաշարի կազմը նրա ցանկությամբ չի ընտրվել: Հովանավորներն են ցանկանում ուժեղագույնների մասնակցությունը»,-ասել է Արոնյանը: