Միլանի «Ինտերը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալին, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրը նշում է, որ միլանցիները երկրորդ անագամ են դիմել կատալոնական ակումբին և այս անգամ առաջարկել 18 միլիոն եվրո․ 3 միլիոն եվրո նախնական վարձակալության համար, իսկ մրցաշրջանի ավարտին ևս 15 միլիոն եվրո ամբողջական տրանսֆերի համար:
Հիշեցնենք` «Ինտերի» նախնական առաջարկը չիլիացու տրանսֆերի դիմաց կազմում էր 12 միլիոն եվրո: