«Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը իր թիմի՝ «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ տարած հաղթանակից հետո մեկնաբանել է հարձակվող Ուիլֆրիդ Զահայի՝ Black Lives Matter ակցիային մասնակցելուց հրաժարվելը:
«Ես կզարմանամ, եթե ինչ-որ մեկը գեթ մեկ վայրկյան մտածի, թե Ուիլֆրիդը դա արեց, քանի որ իր համար միևնույն է: Նա դա արեց, որովհետև, գուցե, չափից շատ է մտահոգվում այդ առումով:
Զահան ուժեղ հայտարարություն արեց: Նա չի կարծում, թե այն, ինչ մենք անում ենք, նույնքան ազդեցություն է ունենում, որքան՝ սկզբում: Եթե որևէ մեկը կասկածում է Ուիլֆրիդի՝ ռասիզմի դեմ պայքարին նվիրվածությանը. ապա կարող եմ հավաստիացնել, որ նրանք դրա համար հիմքեր չունեն»,- Հոջսոնի խոսքերն է փոխանցում BBC-ն: