«Ռեալը» հաղթեց «Էլչեին» Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի խաղում՝ հաղթական գոլը խփելով 91-րդ րոպեին:
Երկրորդ կեսում դուբլ ձևակերպեց ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման: Նա գոլ է խաղում Լա Լիգայի արդեն 4-րդ խաղում անընդմեջ: Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն 15 գոլ է խփել Իսպանիայի առաջնությունում:
Պրիմերայի ռմբարկուների ցանկում նա 3-րդ հորիզոնականը կիսում է Ժերար Մորենոյի («Վիլյառեալ», 15) հետ: Նրանցից շատ գոլ խփել են միայն Լուիս Սուարեսը («Աթլետիկո», 18) և Լիոնել Մեսսին («Բարսելոնա», 19):