«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայի 25-րդ տուրի՝ «Վերդերի» դեմ խաղում գոլի հեղինակ դարձավ։
Այդ կերպ, լեհ ֆուտբոլիստն այս մրցաշարում աչքի ընկավ արդեն 268-րդ անգամ։ Այս ցուցանիշով նա հավասարվեց «Շալկեի» նախկին ֆուտբոլիստ Կլաուս Ֆիշերին։ Նրանից առաջ միայն «Բավարիայի» լեգենդար խաղացող Գերդ Մյուլերն է՝ 365 գոլով։